բազմերանգ Երևան
Երևանյան բնակչությունը վերջապես բազմերանգ է դառնում` սևն իր դիրքերը զիջում է գունային վառ գամմային: Իմիջիայլոց նկատե՞լ եք, թե երիտասարդների հանդերձանքը որքան ավելի “երիտասարդական” է դարձել:-) Օրինակ` մի հինգ տարի առաջ 17-20 և 20-30 տարիքային խմբերի հագուստների ոճը բոլորովին չէր տարբերվում իրարից: Դեռահասների համար ընդհանրապես ոճային տեսականին բացակայում էր:
Չնայած տեսականու առումով Երևանում դեռ շարունակվում են դժվարությունները: Օրինակ` գործնականում անհնարին է ցածր կրունկներով կանացի նորմալ կոշիկներ գտնել: Մի բան, որ ես արդեն մի քանի տարի է մտածում եմ ինչ-որ տեղ գտնել ու չեմ կարողանում, դա ազգային զարդանախշերով հագուստն է: Էլ չեմ ասում ազգային տարազներ… Հիշում եմ Տաշքենդում ամենից շատ նախանձում էի տեղի կանանց, որոնք կրում էին թե իրենց ազգային տարազները, թե ժամանակակից հագուստ, որ կրում էր ազգայինի ակնհայտ ազդեցությունը` գույներ, զարդանախշեր, զարդեղեն, հանդերձի լրացուցիչ պարագաներ և այլն: Ախր մենք էսքան հարուստ նյութ ունենալով հանդերձ ոչ մի կերպ չենք կարողանում մի քիչ ստեղծագործաբար մոտենալ մեր կենցաղին: Կամ էլ ես չեմ կարողանում հայտնաբերել նման մոտեցման օրինակներ: Դե հա, կա Զատիկը (http://www.zatikstudio.com), որը երբեմն բավականին հետաքրքիր լուծումներ է առաջարկում, օրինակ` Շերանիկի հագուստները, կա Նուռը (http://www.nur.am), բայց դրանք, ցավոք, հասու չեն սովորական գրպանին:-) Մինչդեռ կարելի էր չէ՞ թեթև արդյունաբերական ինչ-որ ֆաբրիկա բացել, որտեղ կկարեին մեր զարդանախշերով բլուզներ ու զգեստներ, որոնք յուրօրինակորեն կզարդարեին մեր կանանց… Դե գոնե մի մասին:-)
Ինձ թվում է նաև, որ կանայք առավել հակված են փոփոխությունների, քան տղամարդիկ: Տղամարդկանց սանրվածքի ավանդական կողքից մազաբաժանը հաստատուն դիրքերում է և հազիվ թե առաջիկայում զիջի իր դիրքերը:-) Բայց լավ է, որ առաջընթաց, այնուամենայնիվ, կա:
Չնայած տեսականու առումով Երևանում դեռ շարունակվում են դժվարությունները: Օրինակ` գործնականում անհնարին է ցածր կրունկներով կանացի նորմալ կոշիկներ գտնել: Մի բան, որ ես արդեն մի քանի տարի է մտածում եմ ինչ-որ տեղ գտնել ու չեմ կարողանում, դա ազգային զարդանախշերով հագուստն է: Էլ չեմ ասում ազգային տարազներ… Հիշում եմ Տաշքենդում ամենից շատ նախանձում էի տեղի կանանց, որոնք կրում էին թե իրենց ազգային տարազները, թե ժամանակակից հագուստ, որ կրում էր ազգայինի ակնհայտ ազդեցությունը` գույներ, զարդանախշեր, զարդեղեն, հանդերձի լրացուցիչ պարագաներ և այլն: Ախր մենք էսքան հարուստ նյութ ունենալով հանդերձ ոչ մի կերպ չենք կարողանում մի քիչ ստեղծագործաբար մոտենալ մեր կենցաղին: Կամ էլ ես չեմ կարողանում հայտնաբերել նման մոտեցման օրինակներ: Դե հա, կա Զատիկը (http://www.zatikstudio.com), որը երբեմն բավականին հետաքրքիր լուծումներ է առաջարկում, օրինակ` Շերանիկի հագուստները, կա Նուռը (http://www.nur.am), բայց դրանք, ցավոք, հասու չեն սովորական գրպանին:-) Մինչդեռ կարելի էր չէ՞ թեթև արդյունաբերական ինչ-որ ֆաբրիկա բացել, որտեղ կկարեին մեր զարդանախշերով բլուզներ ու զգեստներ, որոնք յուրօրինակորեն կզարդարեին մեր կանանց… Դե գոնե մի մասին:-)
Ինձ թվում է նաև, որ կանայք առավել հակված են փոփոխությունների, քան տղամարդիկ: Տղամարդկանց սանրվածքի ավանդական կողքից մազաբաժանը հաստատուն դիրքերում է և հազիվ թե առաջիկայում զիջի իր դիրքերը:-) Բայց լավ է, որ առաջընթաց, այնուամենայնիվ, կա:

7 Comments:
Դու ասում ես որ անհնար է ցածր կրունկով կանացի կոշիկ գնել։ Բա հնարավո՞ր է գնել տղամարդու նորռմալ (ոչ ծիծակ) կոշիկ։
Միանգամայն համաձայն եմ:-) Ընդհանրապես տղամարդկանց էսպես ասած casual հագուստ գտնելը մեծ գլխացավանք է:-)
Hagustn el amen inchi nman es erkrum problem e. Yes orinak im hagustimets mas@ drsic em berum, erb wor ardzakurdnerin gnum en artasahman. Kam gortsughum gnacoghnerin em anhangstuthyun patcharum :) Isk koshik@ ... lav koshiki tegh wor imanaq, indz mail areq - mail-s heto kgrem :) Kari fabrika baceln el vat cher lini, bayc mer kari fabrikaner@ himnakanum nermutsvats ktorneric jinser en karum u import anum arabakan erkrner, nersi pahanjarki masin el mtatsogh chka, gnum en Turqiayic en anorak zibilner berum u krkrnaki gnerov vacharum. Mi or hashveci, wor aveli ejan kliner mi qani orov gnal Turqia, arevtur anel u het gal, qan gnel dranq Malatiayic, Stadionic kan "Haysatan"-ic. Yes turqakan apranqnri jatagov chem, bayc chem el karogh $40-60 tal mi Levi's tabati hamar. Karogh e mekn unenalu hachuyq patcharem indz, bayc woch aveli. Isk nuyn evropayum misht el kareli e sale-i jamanak shat matcheli baner gnel, el chem asum taratesak araba-turqakan shukaneri masin.
Inch verabervum a tghamardkanc sanrvatsqnerin, andzamb yes 6 tarber sanrvatsqner em unecel tarber jamanakner, himnakanum bekumnayin tariqnerum. Orinak mincgev 8-rd dasaran sanrvum ei inchpes tsnoghners ein sanrel mazers :) 8-rdum "Terminaor" filmi u Erkatya Arnii azdecuthyan tak yes el, im shat hasakakaicneri nman, skseci karch ktrel mazers u het sanrel :) Apa erb hamalsaran @ndunveci, worosheci mi qich azatuthyun tal indz u hippi-neri nman erkaracnel mazers. mek-mek nuynsik pochik ei kapum hamakursecinerin zvarchacnelu hamar :)))) Ete hashvi arnenq, wor ays amen@ curt u mut tarinerin er, kparzvi, wor bavakanin progresiv jahel em eghel. 3-rd kursum mejteghic ei bacum mazers, bayc mi qich karchacrel ei. Avartelu u banak gnaluc heto sanrvatsqs dardzav "banakayin" - karch u biz-biz :) nkatem, wor banakum spa em eghel, u sanrvatsqi harcum woch mi partadranq chkar - inqs ei @ntrel sanrvatsq@. Heto eghan mi qani experimental sanrvatsqner artasahmanum ashxatelu tarineris, hima el veradardzel em classic haykakan avandakan koghqic mazabajanin - wonc wor poqr jamanak er, bayc hakarak koghmic :) Tariqs i verjo asum e ir xosq@ - vaghuc arden teenager chem :) Aynpes wor amen inch marduc e galis, ir anhatakanuthyunic, mnacats baner@ - hamakarg@, shrjapat@, etc - @ndamen@ @ndhanur azdecuthyunner karogh en toghnel.
Ափսոս, "պոչիկով" չեմ հասցրել Ձեզ տեսնել:-) Թեւ ես էլ վաղուց teeager չեմ, բայց սերը երկար մաղերով տղաների եւ Ջիմ Մորիսոնի երաժշտա-բանաստեղծականության հանդեպ անփոփոխ անցում են կատարել "ուշ երիտասարդության շրջան":-)
Ավելի շատ հակված եմ համաձայնել Ձեզ հետ, թե ընտրության ժամանակ անհատականությունը կաեւորագույն գործոնն է Ձեր նշածներից: Ուղղակի ցավով նկատում եմ, որ անհատականության ձևավորումը մեր հասարակության մեջ սաղմնային վիճակում է (սա որպես կրթության հետ կապ ունեցողի դիտարկում): Էսօր ավելի շուտ դա կատարվում է միայն ընդօրինակման ճանապարհով, որը թեև անխուսափելի է, բայց կա տարիք, երբ այն իր տեղը պիտի զիջի սեփական փնտրտուքին, իսկ մենք էնքան ել չենք նպաստում, որ մեր երիտասարդները ընդօրինակելուց հետ սկսեն էն մյուս "գործիքը" կիրառել...
Wochinch wor pochikov indz cheq tesael, kam miguce tesel eq ?:) Che wor menq irar chenq chanachel/chanachum ? Amen depqum hima eritasarduthyan shrjapatum aveli hachax en original sanrvatsqner handipum ev karevor@ da e. Urax em, wor havatarim eq dzer naxasiruthyunnerin ev drancic woroshner@ pahum eq dzer nerashxarhum worpes mnayun arjeqner - gitaristneri masin e xosqs :) Inch verabervum e mer andznakan nergravvatsuthyan@ worosh procesnerum, apa yes chem el patkeracnum, the menq inch dzevov karogh enq masnakcel mer eritasardneri kayacman gorts@ntacin, worovhetev usucich chem, bayc amen depqum, worpes ghekavar, ashxatum em im ashxatanqayin (ev voch miayn) shrjapati mej original mtatsoghuthyun dzevavorel. Indz tvum e, wor da hajoghvum e, qani wor texnikakan bnagavari ashxatogh em u taghandavor eritasardnerov em shrjapatvats u mi gortson el ka, wor shat vaghuc em nkatel - texnikakan krtuthyamb mardik aveli en hakvats humanitar bnagavari usumnasirman@, ayd tvum nayev dizaynin ev etikayin, nayev pilisopayuthyan@. Bavararvum em dranov, qani wor dastiarakchakan frontum im unakuthyunner@ kaskatseli en, hamenayn deps indz aydpes e tvum :) Mnacats@ toghnum em masnagetnerin. Banakum nuynpes zbaghvum ei zinvorneris krtutyamb, orinak tsovi makardakic 3800 metr bardzruthyan vra gtnvogh arajatar dirqerum "Xachakirner" ei kardum (Henrik Senkevichi, woch Levon Ter-Petrosyani :)) ev verapatmum u asem, wor da aveli metsa azdecuthyun er toghnum qan qagh-patrastuthyun(politzanyatie) kochvogh puch zbaghmunq@. Kardalov dzer grarumner@, urax em, wor kan mtahogvats mardik, woronq inch-wor ban en cankanum poxel mer irakanuthyan mej, sakayn socialakan gortson@ shat e xoch@ndotum aveli arag popoxuthyunnerin.
Verjum mi tsitsagheli patmuthyun patmem erkar mazeri ev haykakan irakanuthyan masin :) Mer artasahmayan @nkerneric mek@, wor@ erkar shek mazer uner u sovoruthyun uner jamanak-ar-jamanak qandel "pochik@", hyur er ekel Hayasatn. Bnakvum er mer @nkerneric meki tan@, wori bnakaran@ 8-rd harkum er ev jur el chunein. Bnakanabar maqraser otarerkracin woroshum e loghanal ev mazern ardzakats, duyler@ dzerqin ijnum e jri hetevic. Bardzranalis harevani erexan tesnum e u iren miangamic tun netelov bacakanchum "Mam, mam, Hisusin em tesel jur krelus" :))) Ayspisi (dajan ?!) irakanuthyun :)
:-)"Հիսուսի" պատմությունը լավն է :-)
Կարդում էի Ձեր գրածը ու մտածում, որ Դուք արդեն իսկ անում եք այն, ինչ հնարավոր է. այսօր մեր իրականության մեջ չափազանց շատ կարիք կա իրական,վառ, կենդանի,արդիական օրինակների: Լավագույն "կրթողն" անձնական օրինակն է: Ասում եմ "լավագույն"` ի նկատի ունենալով "արդյունավետ, շարունակական, կենսունակ": Սոցիալական, քաղաքական, տնտեսական և այլ գործոններ թերևս ի զորու են հանգեցնելու մասսայական կտրուկ փոփոխությունների, սակայն դրանք գոնե մոտ ապագայում զուտ մակերեսային փոփոխություններ կլինեն, առանց էական խորքային (համոզմունքների և վերաբերմունքների) փոփոխության: Թերևս մեծամասնությունը երբեք էլ չի կարող հասնել նման փոփոխության, և "նապոլեոններ" այնուամենայնիվ անհրաժեշտ են , բայց ես նախընտրում եմ Գանդիին:-)
Indz tvum a, wor Gandi-neri jamanakn anveradardz ancel e, ayn imastov, wor nman metsamasshtab azdecuthyun toghnogh mardik aylevs chen tsnvi. Ashkharh@ shat poqr e dardzel, globalizacian npastum e dran, mets erkrneri qaghaqakanuthyun@ bavakanin kankhateseli e, mnacats erkrneri u ishkhanuthyunneri derern arden grvats u bashkhvats en vaghuc e mi qani tasnamyakneri hamar. Qaghaqakrtuthyun@ kamac-kamac sparum e iren ... Jamanakakaic ashkharhum spontan, patahakan baner chen linum. Verjiverjo, yes chem uzi wor Hayastan@ haytnvi naxa-gandiakan Hndkastani iravichakum ... chnayats kartses the amen inch dran e tanum :(
Post a Comment
<< Home