Քահրեզ
Կիրակի վերադարձանք Սյունիքից ու էնքան բան ունեմ պատմելու, որ երևի ի վերջո պատմեմ միայն 1/3 մասը:-) Սկսեմ նրանից, որ թեև Սյունիքում էլի էի եղել, Մեղրի չէի հասել և առաջին անգամ էի լինում: Անկրկնելի տպավորություններ. լեռների մեջ ամփոփված մի բուռ տներ, բոլոր կողմերից դեպի գյուղը նայող Դավիթ Բեկի ժամանակներից դեռ կանգուն բերդեր, ժայռերից հառնող հիասքանչ այգիներ, որ հազիվ ես նշմարում, քանի որ գարնան սկիզբը դեռ թույլ չի տալիս այգիների շագանակա-մոխրագույնը տարբերել ժայռերի նմանատիպ գույներից, հյուրընկալ մարդիկ, եկեղեցիներ, որ մինչ այդ Հայաստանում ոչ մի այլ տեղ չէի տեսել: Պատկերացրեք 12-րդ դարի հայկական եկեղեցի, Աստվածաշնչյան որմնանկարներով, որոնք որպես արտահայտչամիջոց ընտրել են արևելյան կարմիրն ու կապույտը ու զարդանախշերի մանրապաճույճ հյուսքը, կերպարների արևելյան կլորությունն ու դիմանկարի յուրահատկությունը: Գումարած աղյուսապատ գմբեթ… Քոբայրի “վրացական” ու Մեղրու “իրանական” որմնանկարները մեկ անգամ էլ ստիպում են մտածել արտահայտչամիջոցների պայմանականության մասին:
Բայց այն, ինչ ինձ իսկապես անասելի ուրախություն պատճառեց, դա Մեղրիում և շրջակա մեկ այլ գյուղում (Շվանիձոր, բայց հաստատ համոզված չեմ: Կփորձեմ ճշտել) իրականացվող մի նախագիծ էր: Ես մինչ այդ երբեք չէի լսել քահրեզների մասին, որոնք ստորգետնյա ջրամատակարարման համակարգեր են, և արևելյան, ավելի ճիշտ, պարսկական ծագում ունեն: Մի քանի հորերի միջոցով, որոնք փորվում են ստորգետնյա ջրերը դուրս բերելու համար, այդ համակարգն ի վիճակի է ջրով մատակարարել ամբողջական բնակավայրեր : Ինձ գրավեց մի փաստ ևս. այն, որ որ քահրեզները ստորգետնյա ջրագծեր լինելով` նպաստում են նաև արտաքին միջավայրի մաքրությանը: Որպեսզի ստորգետնյա ջրերը հնարավոր լինի օգտագործել, այսինքն դրանց մաքրությունը պահպանվի, անհրաժեշտ է, որպեսզի դրանց շրջակա միջավայրը նույնպես մաքուր լինի: Այլապես արտաքին թափոնների քայքայումից հետո քահրեզներում հավաքվում են վնասակար գազեր, որոնք աղտոտում են ջուրը և դարձնում օգտագործման համար ոչ պիտանի: Ներկայում Հայաստանում մի վարպետ կա միայն, որն ունի անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ քահրեզներ սարքելու և դրանք պահպանելու համար` Յուրա Գրիգորյան: Բայց ահա մեկ այլ լավ նորություն ևս. Մեղրիի հարևան գյուղերից մեկում, որտեղ մոտ 5 քահրեզ կա, իրականացվում է դրանց վերականգնման ծրագիր: Արդեն իսկ վերականգնվել է մեկ քարհեզ, որը ջուր է մատակարարում տարիներ շարունակ ջրազուրկ մի թաղամասի: Ավելին, գյուղում հիմնվել է դպրոց, որտեղ քանքան (այսպես են կոչվում քահրեզի վարպետները) Յուրի Գրիգորյանին արդեն իսկ աշակերտում են վեց երիտասարդներ: Նրանք բոլորը վերապատրաստվել են Պարսկաստանում, որտեզ քահրեզների արհեստը դեռ պահպանում է իր ավանդույթները: Գյուղում կազմակերպվում են շաբաթօրյակներ, որպեսզի մաքրվեն քահրեզների շրջակայքը:
Այս ամենն իրականացվում է ճարտարապետ Արմինե Պետրոսյանի հրաշալի մի մտքի շնորհիվ, ինչպես նաև մի շարք այլ մարդկանց ջանքերի շնորհիվ, որոնք ժամանակին վստահել են նրա մտքի թռիչքին: Մեղրիում իրականցվող նախագծի մասին կարելի է կարդալ նաև այստեղ`
http://www.hetq.am/arm/society/0510-megri.html Առաջին նկարում պատկերված տունն արդեն վերանորոգված է և ուրախալին այն է, որ ի տարբերություն բազմաթիվ այլ նախագծերի` այստեղ միանգամայն պահպանվում է համայնքի ու մշակութի շունչը: Վերանորոգման մոտեցումները լիովին համահունչ են տան սկզբնական ճարտարապետական ու կենցաղային լուծումներին: Կից արդեն իսկ պատրաստվում են վերանորոգել մեկ այլ շինություն, որտեղ բացվելու է արհեստների դպրոց:
Սա ընդամենը մի դրվագ էր Սյունիքյան այցից, բայց այնպիսին, որ քեզ շարունակում է կապել այս հողին:

4 Comments:
Inchpisi chtesnvats naxagits!! Yes kardatsel ei hin Parskastani storgetnya jrughineri masin (kartsem, da hatuk e miayn Parskastanin), bayts gaghapar chunei, vor Meghru shrjanum el dranq kan. SHAT hacheli er mi drakan ban imanal aysorva Hayastani masin! Shnorhakalutyun.
Iskapes, yes el minchev hima miayn parskakan aghbyurnerum em handipel qahrezneri masin teghekuthyunneri. Shat em lsel dranc varpetneri masin, nayev apshecucich texnologiayi u tunelneri porman ashxatanqneri masin. Motavor gortsoghuthyunn ayspisin e. Gtnum en storgetnya jreri tegh@ u porum jrhorner. Apa varpetin paranov kpats ijecnum en nerqev u na anhrajsht bardzruthyan vra sksum e porel ughghahayac tunel. Zarmanali e, bayc aranc koghmnoroshich gortsiqneri, mardik getni tak porelov durs en galis ughigh myus jrhori vra ! Patahum e, wor chanaparhin mets qar e handipum, qar@ shrjancum en u eli ansxal hasnum myus tunelin. Tajanakir ashxatanq e, skzbi mi qani metr@ porum en ahavor neghvatsqi mej, ppzats vichakum ... Djbaxt depqer el en linum - asenq jur@ lcvum e jrhor@, isk varpetin chen hascnum hanel verev. Iranum bazmahamr qahrezner kan. 2000 tvakanin mi parskahayic lseci, wor Haystanum el hnaravoruthyun ka nman naxagits anel, bayc chishtn asats kaskatsum ei dra hnaravoruthyan@. Urax em, wor verjapes irakanuthyun kdarna da, nayev hajoghuthyunner em maghtum kataroghnerin.
ak, shnorhakalutyun patkeravor batsatrelu hamar. Yes entadrum em, vor sezonayin jraratutyan het petq e vor kapvats lini ayd ughineri jrov ltsvela. Aydpes e?
Ankeghts asats ayd mi detal@ chgitem :) Teghekacvats em miayn texnologiayin. Pastoren ogtagortsvum e haghordakic anotneri skzbunq@, mi taratsqum eghats xoerqayin jrer@ woroshaki makeresov ogtagortselu hamar.
Post a Comment
<< Home