ի՞նչ անել
Չգիտեմ էլ, որտեղից սկսել.., Երևի ինչպես միշտ հարցից. իսկ ի՞նչ կարելի է անել կանխելու վերահաս վտանգը, ինչպե՞ս կարելի է լինել ակտիվ քաղաքացի: Երբեք այդպիսին չեմ եղել, եթե չհաշվենք Ղարաբաղյան շարժման սկիզբը, երբ մեր տնօրենին, որը նաև մեր պատմության ուսուցիչն էր, հերթական դասի ժամանակ, երբ անցնում էինք Առաջին համաշխարհային պատերազմի մասին, հարցրի. “Ընկ. Սարուխանյան, բայց երբ բոլշևիկները զինվորներին կոչ էին անում զենքերն ուղղել իրենց սպաների դեմ, կամ լքել պատերազմի դաշտը, դա դավաճանություն չէ՞ր հայրենիքին”: Տնօրենս, որի աչքի լույսն էի մինչ այդ հարցը, չդիմացավ. “Դուրս դասարանից, աղջիկ”: Սա 1990-ին էր, բայց այսօր էլ բավականին անելիք ունենք մեր երեխաներին կրթելու ու կյանքում բացի “Իսկ ո՞վ ա Բրիթնի Սպիրսի ամուսինը” հարցից նաև “Իսկ ինչո՞ւ ա մարդն ստեղծում” հարցեր տալու մշակույթին սովորեցնելու գործում:
Բայց իմ հարցն այսօր սա է. ի՞նչ անել ջավախքահայությանն աջակցելու համար: Ախր էսպես ինչքա՞ն նստենք ձեռքներս ծալած: Երբեք չեմ հավատացել, թե հասարակության մեջ տարբեր խավերի ու անդամների դերերը խիստ սահմանափակված են միայն իրենց հատուկ գործառույթներով. գործընթացների վրա ազդում ենք բոլորս: Հիմա, ես, որպես սովորական հայ, ինչ կարող եմ անել, որպեսզի Ջավախքում չհասունանա էս սարսավելի իրավիճակը: Եվ խնդրում եմ, չասեք անվերջ դեբատների, հուզումնալից ելույթների մասին: Իրազեկությունն անշուշտ շատ կարևոր է, բայց ինչ անել նրանից հետո, երբ արդեն իրազեկվել ես: Նախիջևանի խաչքարերի մասին սկսեցինք խոսել, ճիշտ է ուշացումով, բայց մի քանի նամակներ, բողոքներ տարբեր միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա կառավարություններին գրվեցին, բայց հետո… խաչքարերն այնուամենայնիվ չկան, չէ՞:
Հիմա ի՞նչ անել: Եվ ի՞նչ անել որպես սովորական հայ…

2 Comments:
Well, I know what NOT to do. One thing that is not to be done is to open a third front, yerrord jakat, in Javakhk.
What should be done is to support our compatriots culturally and economically. What was surprising was to see Russian language banners during the Tsalka protests. If Javakhk is to stay as part of Georgia then the Georgian citizens should act like Georgian citizens.
If we had a Georgian minority in Armenia who came out in protest with Turkish language banners, wouldn't we treat them the same way the Georgian state treats our compatriots?
I wonder if we can get away with arming them for just in case, though.
Երբ մարդ սկսում է մտածել, թե ինչ անի, որ համակարգում ինչ–որ բան փոխվի, նշանակում է նա պարապ է եւ գործազուրկ, կամ էլ դրամի պակաս ունի կամ էլ ինչ–որ բան է ուզում ունենալ։ Սա բացատրվում է պետության կողմից տրվող արհամաողական պատասխան–հայացքով։ Եւ հանկարծ, ժողովուրդը, որը ինչ–որ մի բան էր ուզում, սկսում է իրար միս ուտել ու էսպես շարունակ, անգիտակցաբար վատնում է թանկագին ժամանակը չենթարկվելով համակարգին։
Սակայն լինում են դեպքեր, երբ մարդիք որոնք համարյա թե մտածում են մարդավարի, եւ ցանկանում են մի բան եւ գիտակցում դրա արժեքը, կարողանում են ազդել համակարգի վրա եւ ոչնչացնել նրան։ Կամ լավագույն դեպքում ղեղճացնել, աջակցելով հենց այդ նույն համակարգի բացթողումների լրացմանն ու խոչնդոտների լուծմանը։
Post a Comment
<< Home