Սամվել Կարապետյան
Էսօր ընդմիջմանը փնտրում էի Արմեն Այվազյանի խմբագրությամբ վերջին ժողովածուն` “Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը” ու գրախանութում նկատեցի Սամվել Կարապետյանի հեղինակած մի քանի գործերի հրատարակությունները` “Հայերը Կախեթում”, “Թիֆլիսի քաղաքագլուխները” և այլն: Չեմ կարող չհիանալ էս մարդու կատարած աշխատանքով… մի քանի անգամ առիթ եմ ունեցել մասնակցել իր շնորհանդեսներին եւ անկեղծորեն երկյուղել էդ մարդու ահռելի էներգիայի, աննկուն կամքի, համեստության, համառության ու գիտելիքների հանդեպ: Էսօր նա էն եզակի հայերից է, որոնց հանդեպ աներկբա ակնածանք եմ տածում և որոնք ամենածանր պահերին ինձ հիշեցնում են հայի տեսակի արժանիքների մասին: Նրա կատարած աշխատանքներին կարելի է ծանոթանալ էստեղ` http://www.raa.am (Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության կայքը)

3 Comments:
http://oneworld.blogsome.com/2006/02/09/discontent-on-eve-of-karabakh-peace-talks/
link to some photos of samuel at work didn't appear correctly. i found them here
Samvel is absolutely amazing... the work he has accomplished in his lifetime already is unbelievable.
Post a Comment
<< Home