How you’re doing? ցավդ տանեմ
Դե էսօր էնքան էլ հավես (հայերենում շատ դիպուկ, բայց անշոշափելի հասկացություններից մեկը) չկա գրելու, իսկ ավելի անկեղծ ասած` հետաքրքիր ոչինչ չկա գրելու: Բայց եթե ինչ-որ բան սկսում եմ և ընդմիջում ավելի քան երեք օր, այլևս չեմ շարունակում: Էնպես որ, ինչ-որ բան գրելն արդեն անհրաժեշտություն է, եթե չեմ ուզում Օննիկի խանդավառությունն ընդլայնվող հայկական բլոգոսֆերայի պատճառով կարճատև լինի:-)
Էսօր Երևանում վերջապես արև էր: Կարելի է հուսալ, որ գարունն ի վերջո կհասնի նաև Երևան:
Առավոտյան մի կերպ արթնացա ու վազեցի դասի: Առավոտյան 7:30 անցնելով մեր բակի ամայի, բայց արդեն գարնանային անհանգստությամբ շնչող փողոցներով` միակ ցանկություննս Starbucks-ի սուրճն էր: Ես ընդհանպապես թեյի մեծ սիրահար եմ, բայց նախորդ օրը Մալխաս Ակումբը կեսգիշերին լքելուց և առավոտյան 6:30 արթնանալուց հետո կարծում եմ պարզ էր էս բուրժուական ցանկության պատճառը:-)
Ինչևէ, սա երեք տարվա ընդմիջումից հետո դասավանդման երկրորդ օրն էր: Երրորդ կուրս և իհարկե, ամբողջ խմբում տղայի նշույլ անգամ չկար: Շատ լավ երեխեք էին: Մեկ անգամ ևս նկատեցի մի փաստ, որ բավականին հետաքրքիր է. երիտասարդներն օտար լեզու սովորելիս շատ արագ ընկալում և հետագայում հիշում են առօրյա բառերն ու արտահայտությունները և slang: Էսօր ամբողջ 20 հոգու երջանկացրեց dude բառը: Նույնը նկատել եմ նաև հայերենը որպես օտար լեզու ուսանողների մոտ: Օրինակ` ամեն անգամ հանդիպելով անգլիախոս ընկերներիս` մի գլուխ պատասխանում եմ “ցավդ տանեմ”, “մեռնեմ քեզ” , “ազիզ” ու նման այլ բառերի ու արտահայտությունների կիրառման համատեքստի հետ կապված հարցերին: Մի անգամ ամերիկացի ընկերներիցս (հետագայում ընկեր, ոչ այդ պահին) մեկը, որն էն ժամանակ դասավանդում էր Գավառում զանգում է ինձ ու երբ զգում է, որ շատ հիվանդ եմ, վրա է բերում. “Ցավդ տանեմ”: Հազիվ թե հնարավոր լինի ավելի համապատասխան համատեքստ գտնել, որտեղ էս արտահայտությունն ավելի տեղին լիներ, բայց բնականաբար ես սկսում եմ հռհռալ, որովհետև մեր հարաբերությունները դեռևս էնպիսին չէին, որ թույլ տային արտահայտության նման կիրառում:
Առաջին անգամ նկատելով ամերիկացիների How you’re doing? արտահայտությանը հետևող անտարբերությունը` բավականին վիրավորված էի զգում, մինչ ի վերջո պարզեցի, որ դա ընդամենը ողջույնի մի ձև է:-)
Երբեք չեմ հոգնում լեզվական նրբությունների ուսումնասիրությունից:

4 Comments:
Լավ գրառում էր. հատկապես «կուսանոցի» մասը։ Մենք էլ հայաստանում միայն տղաներով էին մնացել, ու տղեքից մեկն էլ ասեց «ոնցոր «մուժսկոյ մանաստիր լինի…»… ինչեւէ, հետաքրքիր է իմանալ թե ինչ եք դասավանդում։
Hedakrkeer yev hajalee er gartal grootyunud, manavand Hayerenov.
Երևի Բրյուսով. :)
Ինձ թվում է Հակոբի գրածը պետք է ցույց տալ հայ կանանց. փաստորեն կան տղամարդիկ Հայաստանում:-) Պետք է պարզել միայն որտեղ է «մուժսկոյ մանաստիր»:-)
Իսկ դասավանդում եմ էսպես կոչված Speaking/Listening course, քանի որ ամբիոնի վարիչին, որն ինձ հրավիրեց դասավանդելու նման մի դասընթաց, թվում է թե ես ունեմ native-like proficiency in English:-) : Զարմանում եմ, ինչպես չի նկատել իմ նյարդայնությունն այն համաժողովների ժամանակ, որտեղ presentation (կամ շնորհանդես, ինչպես թարգմանում ենք հայերեն) եմ արել:
Ինչևէ, հույս ունեմ, որ ուսանողներին կկարողանամ գոնե փոքր-ինչ վարակել իմ հարցականներով:-)
Դե իսկ խոսքը Բրյուսովի մասին չէր, թեև ահագին մոտ էր, որովհետև սա էլ անգլերենի մասնագիտական խումբ էր, բայց Գլաձորում:-)
Post a Comment
<< Home