Tuesday, February 28, 2006

Մյունխեն

Երեկ նայեցինք “Մյունխենը” (ընդհանրապես զարմանում և ուրախանում եմ, թե որքան արագ են Երևանում հայտնվում նոր ֆիլմերը: Կեցցեն մերոնք): Ամեն անգամ սիրված արվեստագետների նոր ստեղծագործությունները լսելուց կամ դիտելուց առաջ բավականին մտահոգ եմ լինում. ինչ նոր բան են էս անգամ պատրաստել: Սպիլբերգն ինձ համար գոնե էս անգամ նոր ասելիք չուներ: Չեմ կարող ասել վատ կամ անհաջող ֆիլմ էր, բայց իհարկե հզոր ֆիլմ էլ չեմ կարող համարել: “Շինդլերի ցուցակից” հետո ես շատ ավելին էի սպասում: Գեղարվեստական լուծումներից շատ դուր եկան երկու դրվագներ. երբ հյուրանոցում արաբներից մեկը կրակահերթն ուղղում է հրեա մարզիկներից մեկի վրա, դու լսում ես միայն էդ սարսափելի ձայնն ու տեսնում արյունից կարմրող ու փափուշտներից մաղվող պատի պաստառը… երկրորդը, Անվերի և Ալիի հանդիպումը Աթենքում: Ամբողջ ֆիլմի ընթացքում ինձ չէր լքում էն միտքը, թե ինչու օրինակ “Արամը” երբեք համաշխարհային բեմեր չբարձրացավ: Համանման ու թերևս շատ ավելի լավ սցենար, ոչ վատ դերակատարումներ… (թեև էս գնահատականը հետադարձ հայացքի արդյունք է: Միգուցե ֆիլմը նորից դիտելու դեպքում էս ամենը վերանայեի): Չնայած պատասխանը շատ պարզ է, բայց գոնե հարց չտալ չէի կարող: Ինչպես Նոր Ջուղայի խաչքարերի պատմությունը, էնպես էլ էստեղ. կաղում ենք PR–ից, էն էլ շատ-շատ…

Երևանում էսօր ուղղակի հիանալի միջավայր կա ծանոթանալու կինոարվեստին, ու ես ի նկատի չունեմ մասսայական կինոն: Ազգային պատկերասրահում կազմակերպված կինոդիտումներն արդեն երկու ամիս է նվիրված են Բերգմանին: Նախորդ ռեժիսորը Ջարմուշն էր: Չէ, լավ ենք ապրում:-) Ափսոս ֆիլմադարանը լուծարվեց: Տեսնես ինչ եղավ հազարավոր ֆիլմերի հետագա ճակատագիրը:

9 Comments:

Anonymous Anonymous said...

Քանի որ սա հայերեն բլոգ է ինձ թվում է որ բնական կլիներ որ այս բլոգի վերնագիրը՝ «Local Life in Armenia», և նկարագրությունը՝ «What life is like for people in Armenia.», նույնպես հայերեն լինեն։

7:34 PM  
Blogger Raffi K. said...

Hi Anonymous - it would be cool to have Armenian at the top, too, but also English since there is nothing preventing English writing as well... if a few more people start writing here, I can make seperate English and Armenian pages... anyway I will try to add the Armenian...

2:23 AM  
Blogger Hakob Gevorgian said...

Սպիլբերգին անձնապես չեմ հավանում։ Անցած օրը ընկերներիցս մեկը մի անեկդոտ պատմեց… պատմեմ դուք էլ իմացեք…

Ուրեմն մի Չինացի օդաչու առաջին անգամ գործիա գնում… Գլխավոր օդաչուն, որը Հրեա ա լինում, էդքան էլ չի սիրում սրան, մի խոսքով իրարից զզվելով բարձրանում են օդ… մի ժամ հետո էս հրեան էլ չի դիմանում ու ասումա «գիտես ես չինացիներին չեմ սիրում, բռնեցիք Փըրլ Հարբորը կործանեցիք, բարբարոսներ…» էս չինացին ասում «ցե ցե էդ մենք չենք եղել, էդ ճապոնացիներն են եղել», հրեան «բոլորդ մեկ եք, նեղ աչքեր ունեք». մի ժամել հետո էս չինացին բռնում ու ասումա «գիտես ես հրեաներին չեմ սիրում, բռնեցիք Տիտանիկը խորտակեցիք» Հրեան ասումա «մենք չենք խորտակել, այսբերգնա խորտակել» չինացին թե «բոլորդ մեկ եք, այսբերգ, սպիլբերգ…»

:) հիմա էլ Սիպլբերգնա… Սպիլբերգի Սոլարիսը տեսել եք՞… Եթե Տառկովսկին սաղ լիներ ու տեսներ էդ ֆիլմը, երեւի ազգանունը կփոխեր։ :D

8:25 AM  
Anonymous ՀՆ said...

War of the Worldsը տեստել էք՞ Ահավոր մի բան ա: Ընդհանրապես իմ կարծիքով Սփիլբերգը առանձնապես արվեստի լավ գործ չունի: Իր անվան հետ են կապում ուրիշների գործերը օրինակ Titanic-ը,որը James Cameron-ի աշխատանքն է:

4:52 PM  
Blogger christina said...

Անեկդոտը լավն էր:-),իսկ ֆիլմը չեմ տեսել: Դե Ձեր գրելուց հետո հազիվ թե նայեմ էլ: Երբ փորձում են անդրադառնալ արվեստի գլուխգործոցներին միշտ հիշում եմ Բորխեսի պատմվածքներից մեկը, որտեղ մի հեղինակ նույնությամբ վերարտադրում է Դոն Կիխոտը: Հետաքրքիր ստեղծագործություն է...

War of the Worlds-ը նույնպես չեմ տեսել, բայց կարծեմ ինչ-որ նոմինացիայի է ներկայացված: Հա, հիշեցի. best achievements in sound:-)

3:14 PM  
Anonymous Anonymous said...

Spielberg is just a hollywood mega hit maker hence his popularity.
As far as his film-art is concerned, he is mediocre at best when deep subject matter is concerned.
His quasi-real-action film footing is very elaborate for first time viewing. However, If you review the actions at a slower pace it becomes soooooo banal and void of art.
He obviously makes tons of money and his connections in the movie industry are very blatently overt.
Do you wonder why a Egoyan film does not gain the same exposure?
A real competitor is not welcome if the same connections are not for it.
Grin and bear it for now............
Neroxutyun hayerenov cem grel.
Im mod hayeren darer cunem.

3:51 AM  
Anonymous ՀՆ said...

Ananymous, If you use Windows XP. Go to Start -> settings -> Control Panel -> Regional & language Options _ Languages (Tab) -> check the 'Install files with complex script ...] check box -> Details (button)-> Add -> From drop down menu select Armenian -> OK ->OK -> OK . You might need to insert Windows XP CD if it requires.

The above sounds complex but it is very simple. should take less than 5 minutes if CD is not required.

1:27 AM  
Anonymous Artyom said...

Spielberg is a horrible film director, as far as artistic merits go, and to be honest I was apalled that the great Truffaut was even in that horrid Close Encounters. He may have a couple of watchable films like Saving Private Ryan and stuff and of course Schindler, which on second viewing is not impressive to be honest. Also Hakob Spielberg did ont make Solaris, it was Soderbergh and indeed a horrible affair, and Trakovsky would be disappointed to have ever been born.

7:40 AM  
Anonymous AK said...

Filmadaran@ lutsrvec, Kinoyi Tunn el qandum en ... :( Hamashkharyayin kinon el vaghuc arden sparel e ir aseliq@. Isk meronq khosum en azgayin kinoi veratsnndi masin u hamagortsakcum hndkakan (:)) kinostudianeri het.
Isk Spilberg-in Egoyan-i kam urish hayeri het hamematoghnerin pataskhanem metseri khosqerov - "Mets azgeri poqr groghner@ (rejisorner@, qaghaqakan gortsichner@, derasanner@ ev ayln ...) hangamanqneri berumov shat aveli nshanavor u chanachvats en, qan poqr azgeri mets nerkayacucichner@". Shat dipuk a asvats u iskapes poqr azgeri chakatagirn a da.

2:46 PM  

Post a Comment

<< Home