Monday, February 06, 2006

խոսում ենք էնպես, ինչպես ապրում ենք

Կյանքում ինչ չեմ սիրել, ի վերջո գլխիս է ջարդվել:-) Թարգմանությունից միշտ զզվել եմ, ու հիմա արդեն մի տարի է, միայն դրանով եմ զբաղվում: Ինչևէ… բայց իսկական տառապանք է, երբ ստիպված ես լինում թարգմանել անգրագետ գրվածքներ, որոնցից մեկին էնքան չդիմացա, որ անցա բլոգրելուն:-)

Զարմանում եմ. էսքան ժամանակ մերոնք չսովորեցին գրագետ քննարկման մշակույթին: Ախր ուղղակի աններելի է էն ոճը, որն օգտագործել է տվյալ քաղաքական գործիչը ի պատասխան ACCORD-ի հրատարակությանը: Հասկանալի է, որ պետք է բացահայտել ակնհայտ թերությունները, բայց ամեն ինչ համապատասխան ձևի մեջ պետք է մատուցել ի վերջո: Օրինակ` դիտողություններիմի ամբողջ փաթեթ վերաբերում է պատմական անճշտություններին, և ոչ մի հղում էս կամ էն աղբյուրին: Լավ, բայց էս դեպքում ինչպես կարելի է ակնկալել, որ քո դիտողություններին լուրջ կվերաբերվեն…

Չէ, ուղղակի զայրացել եմ մեր լեզվի նկատմամբ էդպիսի անխնամ վերաբերմունքից: Քաղաքական գործիչ ու էսքան անգրագետ…

Ոչինչ, ուրբաթ օվանից սկսում եմ դասավանդել, այսինքն զբաղվել նրանով ինչ շատ սիրում եմ:

5 Comments:

Blogger Hakob Gevorgian said...

Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է կայանա ղարաբաղցի հայի միջոցով։ Ոչ հայաստանաբնակները եւ ոչ էլ ադրբեջանաբնակները չեն կարող որոշել մեկ ուրիշի բախտն ու ապագան։ Դրա համար էլ թող ազգությամբ հայ բայց ղարաբաղցի մարդը ընտրի իր ապագան… Իսկ ինչ վերաբերում է Աքորդի հրատարակած նյութին, կարող եմ ասել որ նման զոմբի պատմություններ շատ են եղել ու դեռ կլինեն։ Թող գրեն, ասա կարդացող լինի :)

8:19 PM  
Anonymous Վահան said...

Իսկապես շատ ափսոս է, որ Ղարաբաղի ապագան կիսագրագետ քաղաքական գործիչների ձեռքում է։ Բայց ես կցանկանայ տեսնել Ղարաբաղը համերաշխորեն բնակված համ հայ և համ ել ադրբեջանցի ղարաբաղցիներով, և որ իրանք միասին լուծանեն իրենց ապագան, այլ ոչ թե հայ և ադրբեջանցի ազգայնամոլերը։

11:19 PM  
Blogger Hakob Gevorgian said...

Ես կարծում եմ որ Ադրբեջանաբնակ ղարաբաղցի հայերը շատ լավ գիտեն, թե որն է ճիշտ ուղին. Իհակրե դա Հայաստանին կցվելն է։ Եվ դա արդեն մեկ անգամ ապացուցվել է արդեն 10 տարի առաջ Ղարաբաղցիների Ադրբեջանի անջատումով եւ արյունով գրաված հողատարածքների նվաճումով։ Կարծում եմ մեր ազգակից ղարաբաղցիներ չեն մոռանա հայաստանաբնակ հայերին եւ կընտրեն այն ինչ–որ հարազատ է։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանաբնակ թուրքերին, որոնք բախտի բերմամբ շահեցին մեր հողերը, թող որ լավ դատեն իրենց քայլերը… վերջ ի վերջո պատերազմի դեպքում երկու կողմից էլ արյուն է հոսելու… սակայն դա միայն մեզ՝ հայերիս է հայտնի, քանզի մենք լավ գիտեն արյան գնով հաղթանակած հողի գինը։

5:16 AM  
Anonymous Anonymous said...

An easy way to type in Armenian if your computer isn't set up for it...

http://www.armeniapedia.org/index.php?title=Armenian_Fonts

2:13 PM  
Anonymous Anonymous said...

Actually, the direct link (from that page) is:

http://www.armeniapedia.org/type/armenian.html

2:14 PM  

Post a Comment

<< Home