Լոռվա ձմեռ
Մեզ մոտ նորից ձյուն է գալիս. առատ, փափուկ, անընդմեջ : Հայաստանում հետաքրքիր բաներ ես հայտնաբերում, երբ ձյուն է գալիս: Չգիտես ինչու մարդկանց մեծ մասն էստեղ չի սիրում գլխարկ կրել. դրսում կարող է -15◦ սառնամանիք լինել ու կտեսնես ամենահրաշալի սանրվածքներով կանանց ու գլխաբաց տղամարդկանց: Բայց բավական է փոքր-ինչ ձյուն տեղա, (որը սովորաբար նշանակում է նաև ջերմաստիճանի բարձրացում), ու բոլորն սկսում են գլխարկ կրել: Երբ հարցնում եմ, թե ինչու չեն գլխարկ կրում, սովորաբար լսում եմ հետևյալը. “Դե, ինձ չի սազում”: Հետաքրքիր է. ինչո±ւ է արտաքինն էստեղ միշտ ավելի կարևորվում, քան սեփական առողջությունը կամ հարմարավետությունը:
Իսկ էսօր Վանաձորում Լոռվա ձմեռ է, իմ մանկության ամենասիրած տոներից մեկը, երբ ամբողջ քաղաքը հավաքվում է Թեժ Լեռ կոչվող փոոոոոոքր լեռան, բայց մեծ բլրի գագաթին ու տոնում ձմեռը: Դա յուրահատուկ շնորհակալություն է ձմռանը, ինչպես նաև հրաժեշտ` առանց զղջանքի: Սահնակով սահելուց, ձնագնդերով իրար արտասվելու չափ խփելուց հետո գալիս էր լավագույն պահը. երեխաներով վազում հավաքվում էինք մեքենայի շուրջ ու սպասում տաք թեյին ու խաշած կարտոֆիլին: Մինչև հիմա դրանից համեղ ոչինչ չեմ կերել:

4 Comments:
Ողջու՛յն Քրիստինա։ Նոր հայտնաբերեցի քո բլոգը, ու եթե չեմ սխալվում՝ սա առաջին Հայաստանից գրվող հայատառ բլոգն է։ Հույսով եմ, որ ժամանակդ թույլ կտա քեզ այն հաճախ բովանդակել։
I'm glad Lorva Dzmer is still being held. It used to be quite the thing when I was little.
Voxjuyn zes Hayastanziner,
Shad em gnahadum zer Blog nere.
Xendrum em sharunakeg yev im zarave arnem zezaniz.
Michael
Kristina, inch geghetsik u huzalits passazh er! Apres!
Post a Comment
<< Home