ANB նորից Երևանում
Ուռաաա, Արտոն նորից քաղաքում Է: Հույս ունեմ անպայման լսել իրեն: Շատ ափսոսում եմ, որ Ավանգարդն ինչ-որ հերթական մոդայիկ ակումբ է դարձել, բայց ինչ արած: Միգուցե սա միայն իմ կարծիքն է, բայց Երևանում բոլոր հետաքրքիր ակումբները շատ արագ վեր են ածվում սնոբական հաստատությունների, որտեղ երաժշտություն լսում են սիգարների ու վիսկիների սիրահար տղամարդիկ ու օրինակ` D&G վերջին բուրմունքով ու սիգարետի ծխի մշուշից սիգարահար տղամարդկանց վրա տամուկ հայացքներ նետող երիտասարդ կանայք:-) Հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք իսկապես սիրում և հասկանում են էն երաժշտությունը, որ հնչում է: Չէ, ես հասկանում եմ, որ սա ծնունդն է միջին դասակարգի սոցիալական կյանքի, որ հատկապես ֆինանսական մեծ ներդրումներ արտացոլող ակումբները պետք է վերադարձնեն ներդրված գումարները, սակայն ինչպես միշտ հասնում ենք ծայրահեղության: Հիշում եմ, երբ անցյալ տարի Ավանգարդում Գանայից խումբ էր նվագում, երբ մտնում էինք ակումբ, դռան մոտ երիտասարդների մի խումբ կար, որ 5000 դրամ չունենալով մուտքի տոմսի արժեքը վճարելու համար, լարված, բայց ծուլորեն մի ոտքից մյուսին էր անցնում` հուսալով, թե իրենց միգուցե վերջում թողնեն ներս: Նրանց խոսակցությունից պարզ էր, որ կոնսերվատորիայի ուսանողներ են: Համերգն ավարտվեց, բայց խումբն էդպես էլ ներս չմտավ… Մինչդեռ դա էն կորիզն է, որ պետք է էսօր փորձի, տեսնի նորը, փնտրի հինը, համակցի իրենն ու ուրիշինը, որպեսզի վաղը տա ասենք Արտոյի կամ SOAD-ի նման որակ: Չէ, ինչպես Վարդան Պետրոսյանն էր ասում, մեր փողատիրոջ ձեռքը երբեք չի հասնում մեր արվեստագետին (կամ էլ նման մի բան:-) Ախր կարելի է, չէ, էդ ակումբներում գոնե մի օր տրամադրել նոր երաժիշտներին, որոնք կարող են լսել հյուրերին, միասին jam session նվագել, ինչ-որ մեծ փորձի նման մի բան կազմակերպել, կամ ուղղակի լսել հայտնի երաժիշտներին իրենց փորձերի ժամանակ: Դե ցանկության դեպքում կարելի է և համապտասխան ձևը գտնել: Չէ, Թիֆլիսի քաղաքապետի նման ամեն ինչ կտակենք քաղաքի խորհրդին… Բայց սա արդեն ուրիշ պատմություն է:-)

6 Comments:
Թեև ես էլ չեմ ստանում հաճույք «նոր հայերի» ներկայությունից, իմ կարծիքով մենք չպիտի դատենք ուրիշ մարդկանց ապրելակերպն ու սովորությունները։ Ավելին, չեմ մտածում, որ մշակույթի կենտրոններն ու երաժշտական ակումբները պետք է մուտքի քննություններ ներմուծեն և միայն «արժանի» հաճախորդներին ընդունեն։ Սակայն քեզ հետ համամիտ եմ, որ քաղաքակիրթ հասարակությունում ուսանողական և տարիքային զեղչերը անհրաժեշտ են սոցիալական անհավասարությունները մեղմացնելու համար։
Զեղչերը լավ միտք են և բիզնեսի առումով make sense: Ձեռնարկատերերը կարող են փող աշխատել ըտենց/այդպես - ավելի լավ է զեղչ տալ և մի քիչ քիչ փող աշխատել քան համառել 5000 դրամի համար և հաճախորդ կորցնել:
This post has been removed by a blog administrator.
Արդյո՞ք խոսքը գնում է այս Արտոյի մասին Arto Tuncboyaciyan։ Եթե այո, ապա ասեմ որ լավ ճաշակ ունեք :) ես այստեղ, այսինքն Ամերիկայում լսել եմ նրա մի գործերից մեկի ռեմիքսը Վաքս Պոետիկ (Wax Poetic, Angels featuring Norah Jones. You can see the show live on KCRW: from here) շատ հետաքրքիր արվեստագետ է։ Ինչեէ, ասեմ որ այդ խմբի գլխավոր մենակատարը ազգությամբ թուրք է… սա տեղեկատվային :)
Ինչ վերաբերում է անվճար համերգներին, ապա ասեմ որ կարելի է նման հանդեսներ կազմակերպել պետական հաստատությունների դահլիճներում, օրինակ դպրոցների դահլիճներում… Ուսանողներին, տարեցներին եւ երեխաներին զեղջ տալ։ Իսկ ծխելն արգելել, քանզի հանրության մեջ կարող է լինեն մարդիկ, որոնց համար այն կարող է վնասակար լինի։ Հարգելը դա հային բնորոշ պետք է լինի, եթե չկա հարգանք ուրեմն չկա եւ հայ :)
լավ էլ չվախեցնեմ մեր հայերին…
Bravo Christina !
Garabed
Vahana grel er: "Թեև ես էլ չեմ ստանում հաճույք «նոր հայերի» ներկայությունից, իմ կարծիքով մենք չպիտի դատենք ուրիշ մարդկանց ապրելակերպն ու սովորությունները:"
Mite?? Voch mi REAL ban chkaroghanalov poxel depi lava ev qaghaqakirta mer hayreniqum; aprelov vorpes vochxarikner mer sepakan qaghaqum` husalov, vor mi lkti eak chi ktri qo chanaparha ev qez el meghadri dranum; mer poqrik ashxarhum der pahelov tsivilizatsiayi inch-vor nshuylner bayts aynuamenayniv kul gnalov "urdegh?"-neri ev "helanq!"-neri ovkianosin - hima el hargeli Vahana xorhurd e talis hrazharvel mer miak mnatsats gortsiqits, mer baroyakan normeri kirarumits, txmarn u veha irarits zanazanelu mer unakutyunits ev, ayo, partakanutyunits...
Post a Comment
<< Home